Քանյե Ուեսթը կսկսի սպորտային սարքավորումներ վաճառել. TMZ
Լուսանկարներ
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը պատրաստվում է ընդլայնել իր Donda Sports ապրանքանիշը՝ վաճառելով սպորտային սարքավորումներ։ Այս մասին հայտնում է TMZ-ը։
Նշվում է, որ նրա Mascotte Holdings ընկերությունը հայտ է ներկայացրել մի քանի նոր ապրանքանիշերի, այդ թվում՝ Donda Sports-ի համար, որը կներառի սպորտային հագուստի և աքսեսուարների լայն տեսականի։
Միաժամանակ, այս ապրանքանիշի ներքո կվաճառվեն նաև պայուսակներ, դրամապանակներ և հովանոցներ։ Բացի այդ, Ուեսթը դիմել է վերնաշապիկների, բաճկոնների, գլխարկների, կոշիկների և այլ հագուստի ապրանքային նշանների համար։
Ինչպես նշում է TMZ-ը, ռեփերը մտադիր է նաև ստանալ իր Donda - Dove Sports նախագծի մասնաճյուղի բացառիկ իրավունքները՝ վարելու մարզումներ, մրցումներ, մրցաշարեր և այլ միջոցառումներ:
Նախկինում Քանյե Ուեսթը բացել էր մասնավոր քրիստոնեական դպրոց՝ Donda ակադեմիան։
Երաժիշտը հաստատությունն անվանել է մոր անունով։ Ուսման վարձը կկազմի 15000 դոլար, սակայն դպրոցի պաշտոնական կայքում գրված է, որ «դիմել կարող են բոլոր ցանկացողները՝ անկախ ֆինանսական վիճակից»։ Ըստ հրատարակության՝ սա նշանակում է, որ ուսանողների կեսը կարող է անվճար սովորել և ստանալ կրթաթոշակ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)