Իրանի ոստիկանությունը աղջկան սպանել է «սխալ հիջաբի» համար
ԱյլԻրանի մայրաքաղաքում շարիաթի իրավապահների հատուկ ջոկատը ծեծի է ենթարկել 22-ամյա աղջկան, քանի որ նա «սխալ հիջաբ» է կրել, հայտնում է Reedus-ը։ Նշանակված հիջաբի փոխարեն աղջիկը սովորական շարֆ է կրել, ինչը ճակատագրական սխալ է եղել։
Տեղական մամուլը նշում է, որ աղջիկը ձերբակալվել է երեքշաբթի սեպտեմբերի 13-ին։ Ձերբակալման պահին մոտակայքում գտնվող եղբոր բողոքից հետո ոստիկանությունը հայտնել է, որ նրան կբերեն հարցաքննության և մեկ ժամից բաց կթողնեն։ Փոխարենը նրան ծեծել են։ Տուժածը սրտի կաթված է ստացել։ Այսօր ստացվել է նրա մահվան մասին լուրը։
Տեղի ոստիկանության ներկայացուցիչները հերքում են Իրանի ներքին օրգանների ներգրավվածությունը՝ հայտարարելով, որ նրա մահվան պատճառը աղջկա օրգանիզմն է, որն ինքնին թույլ է եղել։