Էրդողանը Պուտինի հետ հանդիպումն անվանել է «բեղմնավոր»
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սամարղանդում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումն անվանել է «բեղմնավոր»։
«Գագաթնաժողովի շրջանակներում մենք նաև արդյունավետ երկկողմ հանդիպումներ ունեցանք Ադրբեջանի, Չինաստանի, Մոնղոլիայի, Ուզբեկստանի, Ռուսաստանի և Իրանի նախագահների, ինչպես նաև Պակիստանի ու Հնդկաստանի վարչապետների հետ։ Հանդիպումների ընթացքում կարծիքներ ենք փոխանակել մեր երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև արդի գլոբալ խնդիրների շուրջ»,- մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Սրանով նա հույս է հայտնել, որ համապատասխան խորհրդակցություններն ու շփումները կհանգեցնեն «լավ արդյունքների»։