Փելոսիի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը ժամանեց Երևան (լուսանկարներ)
Լուսանկարներ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը ժամանեց Երևան։
Սա խոսնակ Փելոսիի առաջին այցն է Հայաստան։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:
Նրան դիմավորել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Փելոսիի գրասենյակը հայտարարել էր, որ «Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան ի ցույց կդնի ԱՄՆ հանձնառությունը՝ անվտանգ, տնտեսապես բարեկեցիկ և ժողովրդավար կառավարմանը Հայաստանում և Հարավային Կովկասում»։


















































Ամենադիտված
Ինչպես է Վահան Քերոբյանը դիմավորել դստերը հյուրանոցի մոտ` «Մանկական Եվրատեսիլում» նրա հաղթանակից հետո