Եգիպտոսի իշխանությունները հայտարարել են Սուեզի ջրանցքի վճարների 15%-ով բարձրացման մասին
ԱշխարհՍուեզի ջրանցքի վարչության ղեկավար Ուսամա Ռաբիան ասել է, որ Եգիպտոսի իշխանությունները 2023 թվականից 15%-ով կբարձրացնեն բոլոր տեսակի նավերի անցման վճարը այդ ջրանցքով, որը կապում է Միջերկրական ծովը Կարմիր ծովի հետ։ Հայտնում է ՏԱՍՍ -ը։
«Սուեզի ջրանցքով բոլոր տեսակի նավերի անցման համար վճարը կբարձրանա 15 տոկոսով, 10 տոկոսով՝ բեռնափոխադրող և զբոսաշրջային նավերի համար»,-ասվում է ջրանցքի վարչության որոշման մեջ։