Ավստրալիան չի արգելի ռուս զբոսաշրջիկների մուտքը
ԱշխարհԿանբերան չի արգելի ռուս զբոսաշրջիկների մուտքը։
Այդ մասին հայտարարել է Ավստրալիայի պաշտպանության նախարար Ռիչարդ Մարլեսը՝ ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Մենք ունենք մի շարք պատժամիջոցներ, և դրանք ուղղված են Ռուսաստանի կառավարության դեմ։ Դրանք ուղղված չեն ռուսների դեմ: Սա այն չէ, ինչ մենք այս պահին դիտարկում ենք», - ասել է նա:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ դադարեցվել է Եվրամիության և Ռուսաստանի միջև պարզեցված վիզային ռեժիմի համաձայնագիրը։