Չինաստանը Չեխիային մեղադրել է իր ինքնիշխանությունը խախտելու մեջ
Աշխարհ
Չեխիայի պատվիրակության այցը Թայվան խախտում է Չինաստանի ինքնիշխանությունը։
Այդ մասին ասված է Պրահայում Չինաստանի դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Այս քայլը բացահայտ աջակցություն էր «Թայվանի անկախությունը» սատարող անջատողական ուժերին, այն Չինաստանի պետական ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ինչպես նաև միջազգային հարաբերությունների հիմնական նորմերի և երկկողմ քաղաքական պարտավորությունների լուրջ խախտում է»,- ասվում է հայտարարության մեջ։
Սեպտեմբերի 18-ին Թայվան կժամանի 14 հոգուց բաղկացած պատվիրակությունը՝ սենատոր, Չեխիայի Գիտությունների ակադեմիայի նախկին նախագահ Իրժի Դրագոշի գլխավորությամբ։ Սպասվում է, որ նա կհանդիպի կղզու վարչակազմի ղեկավար Ցայ ԻնՎենի հետ։ Այցը կտեւի վեց օր։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)