Պուտինը սահմանին տիրող իրավիճակը քննարկել է Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահների հետ
Ռուսաստան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի ղեկավարներ Սադիր Ժապարովի և Էմոմալի Ռահմոնի հետ և քննարկել է երկու երկրների սահմանին տիրող իրավիճակը։
Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ռուսաստանի ղեկավարը Ղրղզստանին և Տաջիկստանին կոչ է արել կանխել հետագա էսկալացիան և միջոցներ ձեռնարկել իրավիճակը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու համար։
Նա նաև հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ անհրաժեշտ օգնություն ցուցաբերել ղրղզա-տաջիկական սահմանային գոտում կայունություն ապահովելու համար։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)