ԵՄ-ն արգելել է նավթատարների մատակարարումը Իրան
Իրան
ԵՄ արտգործ նախարարները հոկտեմբերի 15-ին որոշում են կայցրել նոր ֆինանսատնտեսական պատժամիջոցներ գործի դնել Իրանի դեմ, հաղորդում է Agence France- Press-ը:
ԵՄ-ն մասնավորապես արգելել է իրանական բանկերի հետ համագործակցությունը, ինչպես նաև էական սահմանափակումներ է դրել Իրանի հետ առևտրի վրա: Սպասվում է, որ ընդունված փաստաթղթի մանրամասները կհրապարակվեն գալիք հինգշաբթի՝ հոկտեմբերի 18-ին:
Առայժմ Իրանի նկատմամբ պատժամիջոցների սաստկացման մասին ԵՄ-ի պաշտոնական հայտարարությունը անդրադարձել է միայն ֆինանսական ոլորտին՝ առևտրին, էներգետիկային, փոխադրամիջոցներին: ԵՄ-ն հատկապես առանձնացրել է Իրանի գրաֆիտի և մետաղների մատակարարման արգելքը, որոնք անհրաժեշտ են նավթահան մեքենաների արդյունաբերության համար:
«Այսօր առաջադրված սահմանափակող պատժամիջոցները պետք է ստիպեն Իրանի իշխանություններին վերանայել իրենց վերաբերմունքը միջուկային ծրագրի զարգացման հարցում»,-նշել է ԵՄ-ն:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ