Պուտինը ելույթ չի ունենալու G20-ում. Պեսկով
ԱշխարհՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը ելույթ չի ունենալու G20-ի գագաթնաժողովում, այդ թվում՝ առցանց, տեսաուղերձներ APEC ֆորումին նույնպես նախատեսված չեն, փոխանցում է РИА Новости-ն։
«Ոչ, նախատեսված չէ»,- համապատասխան հարցերին ի պատասխան՝ ասել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պուտինը չի մեկնի Ինդոնեզիայում կայանալիք G20 գագաթնաժողովին։ Գործակալության զրուցակիցներից մեկի խոսքով՝ Պուտինի փոխարեն գագաթնաժողովին կգնա ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Մինչ այս քաղաքագետ Սերգեյ Մարկովը կարծիք էր հայտնել, որ Ռուսաստանի նախագահի մշտական ներկայությունը G20-ում կապված է նրա դեմ մահափորձի բարձր ռիսկի հետ։
G20-ի գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել Բալիում՝ նոյեմբերի 15-ին և 16-ին։