Կեղծ օգտահաշիվներ՝ ՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով Ֆրանսիացի դպրոցականները հրաժարվել են դադարեցնել բողոքները՝ չնայած կառավարության զիջումներին Իրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ Աբովյան Նեյմարը հեռացվել է խաղադաշտից՝ ձեռքով բերանը փակելու համար Հաքերները կոտրել են Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի էլեկտրոնային փոստը Հայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհին Լավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածություն Թրամփին մեղադրել են բռնաբարության մեջ «Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ) Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում. ԲԸՏՄ Դուք չեք կարող հարգել ձեր որևէ մի այլախոհի անմեղության կանխավարկածը. Վարդևանյան (տեսանյութ) Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը 

Աննա Հակոբյանը Կոտայքի մարզում ծանոթացել է իրականացվող ծրագրերին

Հասարակություն

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դեկտեմբերի 16-ին այցելել է Կոտայքի մարզ: Ջրվեժ համայնքում գտնվող «Կանաչ արահետ» գյուղատնտեսական աջակցության ՀԿ-ի դիմաց վարչապետի տիկնոջը դիմավորել են Կոտայիք մարզպետ Ահարոն Սահակյանը, Ջրվեժ համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը և «Կանաչ արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանը: 

Ինչպես հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից, 2004-ին ստեղծված հասարակական կազմակերպության նպատակը գյուղերի ու գյուղատնտեսության զարգացումն էր: Հիմնադրման օրից ի վեր կազմակերպությունը օգնում է ֆերմերներին արտադրել բարձորակ, բարձրարժեք ու մրցունակ գյուղմթերք և դա անում են ֆերմերային խմբերի ու կոոպերատիվների ստեղծման ու զարգացման միջոցով:

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը շրջել է տարածքում, ծանոթացել տեղում աճող բուսատեսակներին, որոնց թիվն անցնում է 200-ը: 

«Կանաչ արահետի» սկզբունքներից է կայուն գյուղատնտեսության ներդրման միջոցով նպաստել գյուղացիների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը և դա անում են կրթական, ներդրումային ծրագրերով, նոր տեխնոլոգիաների ներդրմամբ: Իրականացնում են նաև բնապահպանական ծրագրեր, ապացուցելով, որ բնությունը պահպանելով ևս կարելի է եկամուտ ստանալ: Տարածքում աճեցնում են էնդեմիկ և վերացման եզրին հայտնված բուսատեսակներ` զանգեզուրյան ալոճ, տանձերի վերացող տեսակներ և այլն:

«Կանաչ արահետի» հաջողած ծրագրերից է ամեն տարի անցկացվող «Բերքի փառատոնը», որը համախմբում է հարյուրավոր գյուղատնտեսների, գործարարների, ապահովում հարթակ՝ ուղիղ կապ հաստատելու և բարձրորակ գյուղմթերք վաճառելու համար: Բերքի տոնը հենց այս տարածքում է անցկացվում, Նունե Սարուխանյանը վարչապետի տիկնոջն է ներկայացրել տաղավարները, ուսուցման կենտրոնը: 

«Կանաչ արահետում» ուշադրություն են դարձնում ամեն դետալի` հողատեսակից մինչև տարածքի խոնավության աստիճան ու լուսավորություն: 

Կազմակերպության ջանքերով Արցախի տարբեր բնակավայրերում 51 ջերմոց է կառուցվել, որպեսզի բարձրարժեք գյուղատնտեսությունը այդտեղ ևս զարգանա: 

Աննա Հակոբյանին հետաքրքրել է, թե արդյոք կայուն ու բարձրարժեք գյուղատնտեսությունը տարածված է գյուղական համայնքներում: Նունե Սարուխանյանի խոսքով, տարեցտարի խելացի գյուղատնտեսությունը` ժամանակակից տեխնոլոգիաներով ու բարձրարժեք բույսերով, տարածում է գտնում ֆերմերների շրջանում, իրենք էլ կիսվում են փորձով ու գիտելիքով: 

«Կանաչ արահետը» Կոտայում, Տավուշում և Շիրակում հիմնել է «Ուսուցման կանաչ կենտրոններ», որոնք աշխատում են տվյալ համայնքների հետ, դասընթացներ կազմակերպում: Նպատակ ունեն նման ուսուցման կենտրոններ հիմնել բոլոր մարզերում:

Ջրվեժից Աննա Հակոբյանն ուղևորվել է Առինջ գյուղ՝ «Լևոնի աստվածային գետնափոր» թանգարան: Այստեղ նրան դիմավորել են Աբովյան համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Զարոյանն ու թանգարանի տնօրեն Ալիտա Առաքելյանը:

Վարպետ Լևոնը հեռավոր 1985-ին է սկսել փորել գետնափորը՝ կնոջ խնդրանքով, կարտոֆիլի հոր փորելու նախնական մտադրությամբ: Այդ օրերին վարպետ Լևոնի աչքերին տեսիլք է եկել ու մի ձայն հորդորել է նրան շարունակել փորել և փորագրել այն, ինչ տեսնում է տեսիլքներում: Այդպես էլ արել է Լևոն Առաքելյանը, 23 տարում փորելով 21 մետր: «Լևոնի աստվածային գետնափորը» 6 սենյակ ունի մոտ 300 քմ մակերեսով: Գետնափորը ձեռքով է փորել`մուրճով ու հատիչով: Լևոն Առաքելյանը կյանքից հեռացել է 2009 թվականին, մեկ քառորդ դար ստեղծած ստորգետնյա թանգարանը թողնելով ընտանիքին: 

Աննա Հակոբյանը, վարպետի դստեր ուղեկցությամբ շրջել է գետնափորում և տպավորված դուրս եկել, արձանագրելով, որ վարպետի ձեռքի գործը կամքի մեծ ուժ պահանջող աներևակայելի աշխատանք է: 

Վարչապետի տիկինը շրջել է նաև փոքրիկ տուն-թանգարանում, որտեղ վարպետի գործիքներն ու աշխատանքային հագուստն է ցուցադրված, գրություն է թողել թանգարանի մատյանում: 

Նույն համայնքի Կամարիս գյուղում Աննա Հակոբյանն այցելել է «Ռոք բերի» հատապտուղների արտադրամաս, տնօրեն Ալեքսան Առաքելյանի ուղեկցությամբ շրջել արտադրամասում, ծանոթացել գործունեությանը: 

Ծնվելով ու մեծանալով գյուղում, Ալեքսանը ծանոթ էր գյուղերի խնդիրներին, որոշել էր իր ներդրումը հենց գյուղատնտեսության մեջ կատարել: Նպատակը նոր տեխնոլոգիաների միջոցով ջերմատնային տնտեսության զարգացումն էր, բարձրորակ արտադրանք ստանալն ու աշխատատեղեր հիմնելը: 2018-ին հիմնած ջերմատունն այժմ 11 հա տարածք է զբաղեցնում, Ալեքսան Առաքելյանը 13.5 մլն եվրո ներդրում է կատարել, ստեղծել մի քանի հարյուր աշխատատեղ, աճեցրել բարձրորակ արտադրանք, որի 95 տոկոսը արտահանվում է Ռուսաստան, մնացած մասը Հայաստանում է սպառվում: 

Առաքելյանը նպատակ ունի ընդլայնել արտահանման աշխարհագրությունը: Վստահ է, որ այս ջերմոցները տեխնիկական հագեցվածությամբ գերազանցում են եվրոպական ջերմատների 80 տոկոսին:

Առաջին փուլով 5 հա ելակի ջերմատուն են հիմնել, որը ընկերության գլխավոր արտադրանքն է: Բերքը բիոլոգիապես մաքուր է, քանի որ աճեցվում է հիդրոպոնիկ եղանակով, ընկերությունում քիմիկատները բացառել են 95 տոկոսով, իսկ վնասատու միջատների դեմ պայքարում են գիշատիչ միջատներով` բնության օգնությամբ: 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կեղծ օգտահաշիվներ՝ ՔՏՀԱՏՄ ղեկավարի անունովՖրանսիացի դպրոցականները հրաժարվել են դադարեցնել բողոքները՝ չնայած կառավարության զիջումներինԻրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ ԱբովյանՆեյմարը հեռացվել է խաղադաշտից՝ ձեռքով բերանը փակելու համարՀաքերները կոտրել են Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի էլեկտրոնային փոստըՀայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհինԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունԹրամփին մեղադրել են բռնաբարության մեջ«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ) Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում. ԲԸՏՄ Դուք չեք կարող հարգել ձեր որևէ մի այլախոհի անմեղության կանխավարկածը. Վարդևանյան (տեսանյութ) Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՏեղյակ չենք՝ քանի հայ է ձերբակալվել, դաշնային իշխանությունները մեզ հետ չեն համագործակցում. Գլենդելի քաղաքապետ Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ) Մեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի նկատմամբՊուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Պուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Նիդերլանդները ողջունում է ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգըԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է. ՊուտինԳևորգ Թադևոսյանը բրոնզե մեդալ նվաճեց «Թալանել Gucci-ն» և հրկիզել պետական շենքը․ Իտալիայում բացահայտել են Միլանի անկարգությունների մասնակիցների նամակագրությունը «Ձեր TRIPP-ը երկու Հայաստանը չի միացնելու»․ Աղվան Վարդանյանը՝ իշխանությանը«Ադրբեջանը խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, իշխանությունը՝ տնտեսական նախագծի»․ Ղահրամանյան«Եթե մեր օրենսդրությունը կարգավորում է ամեն ինչ, ինչո՞ւ են TRIPP-ում նոր եզրույթներ»«Ընտրություններն ապալեգիտիմացնելու փորձերը չեն հաջողի»․ Ռուբինյանը՝ ընդդիմությանը«Առանց փողի զրո վարկանիշ ունեցող կուսակցություն եք»․ Դավոյանը՝ ընդդիմությանըԿարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին և դարձավ ըմբշամարտի աշխարհի չեմպիոնՊատգամավորը ՍԱՏՄ-ից պահանջում է պարզաբանել՝ տրոպիլափս մակաբույծը հասե՞լ է Հայաստան«Ստեփանավանն էր ձեր ամենահարմար համայնքը, բայց պարտվեցիք»․ Չախոյանը՝ ընդդիմությանը«ՔՊ-ն 17 համայնքում ջախջախել է մյուս ուժերին»․ Խաչատրյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասինԳազատար է վնասվել. Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում էԱԺ-ում կրքերը թեժացան Գրիգորյանի ելույթի ժամանակ․ անջատեցին վերջինիս խոսափողըTRIPP-ից մինչև բարձրաստիճան հյուրեր․ Թուրքիան փակում է Սև ծովը ՆԱՏՕ-ի ռազմանավերի առաջԵՊՀ ամբիոնի վարիչը ձերբակալվել է կաշառք վերցնելու կասկածանքով«TRIPP-ի դիմաց համարժեք ոչինչ չենք ստանում, միայն օդի մեջ խոստումներ են»․ ՔոչարյանՊուտինը նշել է, որ համաշխարհային գազի պահանջարկը կշարունակի աճել«Բոլոր ստորագրված թղթերը պատմության աղբանոցն են նետվել»․ Միրզոյանը՝ խաղաղության երաշխիքների մասին«Խաղաղությունը պետք է երաշխավորեն գերտերությունները, ոչ թե Ալիևը»․ ԱբրահամյանԿարապետյանը խոսում է ընտրությունների նախաշեմին մեծաթիվ կալանավորումների մասին«Ադրբեջանը կվերցնի ճանապարհը, իսկ մեզ ոչինչ չի տա»․ Կարապետյանը՝ մտավախության մասին«Ինչո՞ւ խաղաղությունը չեղավ առաջինը, հետո՝ TRIPP-ը»․ Վարդևանյանը՝ համաձայնագրերի մասինԱրարատի մարզի ձկնաբուծարանում շուրջ 60 միլիոն դրամի վնաս է պատճառվել ջրային ռեսուրսներին. ԲԸՏՄԹրամփը հպարտանում է Ղազախստանի հետ իր գործընկերությամբ և անհամբեր սպասում է Տոկաևի հետ հանդիպմանըԿատարի էմիրը և Իրանի նախագահը Մոսկվայում քննարկել են Հորմուզի շուրջ ստեղծված իրավիճակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցերըԱճառյան 1-ին փակուղում երթևեկության փոփոխություն կլինի․ տեղադրվել են տեսախցիկներԶելենսկին մեղադրել է Արևմուտքին Ռուսաստանին օգնելու մեջ«ՔՊ-ում պետք է գտնվեն պատգամավորներ, որոնք անվստահություն կհայտնեն Փաշինյանին»․ ՂազարյանԳերմանիայում ամբոխի մեջ մխրճված վարորդը, հնարավոր է, ճանաչել է զոհերին#ՈՒՂԻՂ․ Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ
Ամենադիտված