Թոշակառուն քիչ է մնացել՝ մահանա ընկույզի պատճառով
ԱշխարհԹաթարստանում թոշակառուն խեղդվել է ընկույզից և քիչ է մնացել մահանա։ Այս մասին հայտնում է Nokrat պորտալը։
Միջադեպը տեղի է ունեցել Մամադիշսկի շրջանում։ Տեղի հիվանդանոց է ընդունվել 1951 թվականին ծնված մի ռուս տղամարդ։ Ընկույզ ուտելուց հետո նա սկսել է հազալ և խեղդվել։
Պարզվել է, որ ընկույզի միջուկը վնասել է տղամարդու ձայնալարերը։ Տղամարդուն վիրահատել են և կոկորդից հեռացրել օտար մարմինը։ Բժիշկների կարծիքով՝ եթե ընկույզը մտներ շնչափող, տղամարդը կմահանար հինգ րոպեի ընթացքում։