Տղամարդը սրտին դանակի հարվածներով փորձել է վերակենդանացնել ընկերուհուն
ԱշխարհԱրիզոնայի բնակիչը փորձել է վերակենդանացնել իր 33-ամյա ընկերուհուն և դանակահարել է նրան՝ սրտին հարվածներ հասցնելով։ Այս մասին հայտնում է KPHO-TV-ն։
Դեպքը տեղի է ունեցել այս տարվա նոյեմբերի 12-ին։ Ոստիկանության տվյալներով՝ 34-ամյա Սթիվեն Ջոզեֆ Անդերսոնը փողոցում հանդիպել է Ռեբեկա Լին Լամբերտին և հրավիրել նրան իր տուն։ Մինչ նա լոգանք էր ընդունում, կինը թմրանյութ է ընդունել և մահացել գերդոզավորումից։
Լոգարանից դուրս գալով՝ Անդերսոնը տեսել է, որ իր ընկերուհին մահացել է։ Դրանից հետո տղամարդը փորձել է վերակենդանացնել Լամբերտին և 13 սանտիմետրանոց դանակը մտցրել նրա կրծքավանդակի մեջ։
Այս պահին ամերիկացին գտնվում է հոգեբուժարանում։ Նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանության, մահվան փաստը թաքցնելու և հանգուցյալի մարմինը անդամահատելու համար։