Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ
ԱշխարհԱդրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կանչվել է այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչություն, որտեղ նրան բողոքի նոտա է հղել «ֆրանիական քաղաքական ուժերի կողմից Բաքվի նկատմամբ զրպարտանքի արշավ սկսելու համար»։
Զրպարտանք Ադրբեջանում համարում են այն, որ Ֆրանսիայի մի շարք քաղաքական ուժեր իրենց բողոքն են արտահայտել ալիևյան ռեժիմի կողմից Լաչինի միջանցքի փակման ու Արցախի 120 հազար հայ բնակիչներին ցեղասպանելու մտադրության համար։