Ռուսաստանն ու Բելառուսը հերթական համաձայնագիրն են ստորագրել
ԱշխարհՌուսաստանը և Բելառուսը միջկառավարական համաձայնագիր են ստորագրել ներքին ջրային ուղիներով նավագնացության մասին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Բելառուսի տրանսպորտի նախարարությանը։
«Փաստաթղթերը ստորագրել են Բելառուսի տրանսպորտի և կապի փոխնախարար Նատալյա Ալեքսանդրովիչը և Ռուսաստանի տրանսպորտի փոխնախարար Ալեքսանդր Պոշիվայը»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Պաշտոնյաները նշել են, որ փաստաթուղթը ևս մեկ քայլ է միութենական պետության կազմում ինտեգրվելու ուղղությամբ։ Դա Մոսկվային և Մինսկին թույլ կտա արագացնել ապրանքների առաքման նոր լոգիստիկ սխեմաների ձևավորման աշխատանքները։