Կադիրովը հայտարարել է Ուկրաինայում ավելի դաժան «Հատուցում» գործողության մեկնարկի մասին
Աշխարհ«Հատուցում» հատուկ առանձին գործողությունը, որը տեղի ունեցավ Ուկրաինայում հոկտեմբերի վերջին, առաջին փուլն էր։ Այս մասին Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է ուղիղ եթերով, որը հեռարձակել է RT-ն։
«Մենք պատրաստվում ենք երկրորդ փուլին։ Գործողությունն ավելի դաժան է լինելու, իսկ հատուցումը շարունակվում է»,- ընդգծել է Չեչնիայի ղեկավարը։
Ավելի վաղ Կադիրովը հայտնել էր, որ հոկտեմբերի 25-ից հոկտեմբերի 27-ը Նիկոլաև-Կրիվոյ Ռոգ ուղղությամբ սպանվել է Ուկրաինայի զինված ուժերի 657 մարտիկ, վիրավորվել՝ 300-ը, ինչպես նաև ոչնչացվել է 40 միավոր տեխնիկա։ Ըստ նրա՝ դրանք «Հատուցում» կոչվող հատուկ առանձին գործողության հաջողություններն են։