Աքարը խոսել է Սիրիայում Անկարայի պլանների մասին
ԱշխարհԹուրքիան չի պատրաստվում թշնամական գործողություններ ձեռնարկել Սիրիայի ժողովրդի դեմ։ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը դեկտեմբերի 28-ին իր սիրիացի գործընկեր Ալի Մահմուդ Աբասի հետ Մոսկվայում կայացած բանակցություններից հետո խոսել է սիրիական ուղղությամբ Անկարայի ծրագրերի մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Հատկապես ուզում եմ ընդգծել, որ խոսք լինել չի կարող այն մասին, որ մենք ինչ-որ քայլ ենք անում Թուրքիայում և Սիրիայում ապրող մեր [սիրիացի] եղբայրների դեմ։ Մենք երբեք չենք արել այնպիսի գործողություններ, որոնք դժվարություններ կստեղծեն նրանց համար, և չենք ձեռնարկի դրանք ապագայում։ Բոլորը պետք է տեղյակ լինեն այս մասին և գործեն՝ ելնելով մեր դիրքորոշումից»,- ասել է թուրքական բանակի ղեկավարը։