Հրեաներին խորհուրդ են տվել փախչել Ռուսաստանից՝ նախքան նրանց «քավության նոխազ» դարձնելը
ԱշխարհՄոսկվայի նախկին գլխավոր ռաբբի Պինկաս Գոլդշմիդտը հրեաներին կոչ է արել լքել Ռուսաստանը, նախքան նրանց «քավության նոխազ» չեն դարձրել ուկրաինական պատերազմի պատճառով առաջացած դժվարությունների համար:
«Եթե նայեք Ռուսաստանի պատմությանը, կարող եք տեսնել, որ ամեն անգամ, երբ երկրի քաղաքական համակարգը վտանգի տակ է, կառավարությունը փորձում է զանգվածների զայրույթն ու դժգոհությունը վերահղել դեպի հրեական համայնքը, ինչը տեղի ունեցավ ինչպես ցարական ժամանակներում, այնպես էլ ստալինյան ռեժիմի վերջում»,- ասել է նա The Guardian-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով, հակասեմիտիզմը Ռուսաստանում աճում է, քանի որ «Ռուսաստանը վերադառնում է նոր տիպի Խորհրդային Միությանը, և քայլ առ քայլ երկաթե վարագույրը նորից իջնում է»։
«Ուստի կարծում եմ, որ ռուսաստանցի հրեաների համար լավագույն տարբերակը հեռանալն է»,- ասել է ռաբբին։