Ուկրաինական գերությունից վերադարձել է 82 ռուս զինծառայող
Աշխարհ ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ ավելի քան 80 ռուս զինծառայող է ազատ արձակվել ուկրաինական գերությունից։
«Դեկտեմբերի 31-ին բանակցային գործընթացի արդյունքում Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող տարածքից հետ են վերադարձվել 82 ռուս զինծառայող»,- հայտնել են նախարարությունից։
Ռազմատրանսպորտային ինքնաթիռները բոլոր ազատվածներին կհասցնեն Մոսկվա բուժման և վերականգնման համար։ Այժմ նրանք ստանում են անհրաժեշտ բուժհոգեբանական օգնություն։