Թուրքիան օգնության է հասել Ղարաբաղում գտնվող ադրբեջանցի եղբայրներին․ Էրդողան
ԱշխարհԹուրքիան օգնության է հասել Ղարաբաղում գտնվող ադրբեջանցի եղբայրներին, ասել է այս երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով խորհրդարանում։
«Ղարաբաղում եղբայրներ ունենք, օգնության ենք հասել։ Հենց այդպես մենք նաև Լիբիայում էինք։ Ուր մեր եղբայրները կան, այնտեղ Թուրքիա է»,- ասել է նա։
Էրդողանը նաև ընտրություններում «վերջին անգամ» աջակցություն է խնդրել ժողովրդից։
«Մենք խնդրում ենք մեր ողջ ժողովրդի, հատկապես երիտասարդության աջակցությունը։ Երբ ես ասում եմ «վերջին անգամ», նկատի ունեմ 2023 թվականի ընտրությունները»,- ասել է Էրդողանը։