Պակիստանի Սենատը Էրդողանին առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի
ԱշխարհՊակիստանի Սենատը չորեքշաբթի օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված ջանքերի համար։
«Ռուս-ուկրաինական պատերազմն արագ վերածվեց միջուկային թեժ կետի, որը կարող է աղետով ավարտվել ողջ աշխարհի համար։ Նրա (Էրդողանի) անխոնջ ջանքերի, երկու կողմերի հետ ժամանակին և արդյունավետ փոխգործակցության շնորհիվ նա միանձնյա կանխեց համաշխարհային աղետը», - ասվում է Պակիստանի Սենատի նախագահի՝ Նորվեգիայի Նոբելյան կոմիտեին ուղղված նամակում:
Նա Էրդողանին անվանել է «իսկական պետական գործիչ և առաջնորդ, ով միշտ ձգտում է ոչ միայն իր երկրի, այլև տարածաշրջանի ու ամբողջ աշխարհի զարգացմանն ու բարգավաճմանը»:
Պակիստանի Սենատը չորեքշաբթի օրը հայտարարեց Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնապես առաջադրման մասին։
Ավելի վաղ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Սենթոփը հայտարարել էր, որ նախաձեռնել է խաղաղության Նոբելյան մրցանակի համար Էրդողանի թեկնածությունը։