Ճապոնիան և Մեծ Բրիտանիան մտադիր են ռազմական համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել
ԱշխարհՃապոնիան և Մեծ Բրիտանիան մտադիր են Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի` Լոնդոն այցի ժամանակ ռազմական համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել, որը կսահմանի Ճապոնիայում բրիտանացի զինվորականների և Մեծ Բրիտանիայում` Ճապոնական ինքնապաշտպանության ուժերի մարտիկների գտնվելու իրավական շրջանակները, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Yomiuri թերթը։
Ըստ աղբյուրի՝ համաձայնագիրը ենթադրում է երկու երկրների զինվորականների համատեղ զորավարժություններին ներգաղթի հսկողության անցնելու պահանջների վերացում, ինչպես նաև զենք և զինամթերք տեղափոխելու ընթացակարգերի պարզեցում։ Ներկայումս Ճապոնիան նման համաձայնագիր ունի միայն Ավստրալիայի հետ։