Ադրբեջանական բանակում պայքարելու են կրոնական շարժումների և ծայրահեղականության դեմ
ԱշխարհԱդրբեջանի պաշտպանության նախարարության և կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի միջև ստորագրվել է ադրբեջանական բանակում կրոնական արմատականության դեմ պայքարի 2023 թվականի համատեղ միջոցառումների ծրագիր։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ 2023 թվականի ընթացքում կազմակերպվելիք հանդիպումները կներառեն միջոցառումներ՝ նվիրված «ադրբեջանականության գաղափարին, ազգային հոգևոր և մշակութային արժեքների պահպանմանն ու զարգացմանը, արմատական կրոնական շարժումների և ծայրահեղականության դեմ պայքարին, մշակույթների, քաղաքակրթությունների և դավանանքների համագործակցությանը և այլ թեմաներ»։