ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 54 տեղեկատվություն ՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրը Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մեկի կյանքը փրկել չի հաջողվել Ոստիկանը դեպքի վայր է հասել 10 րոպեից քիչ ժամանակում․ նախարարը՝ ադրբեջանցու հարձակման մասին Մոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾ Ընտանեկան բռնության դեմ պայքարի փաթեթի համար լրացուցիչ փորձաքննության կարիք չկա․ կառավարություն Ինչու են կենսաչափական անձնագրերը 29 անգամ ավելի թանկ. հարց՝ նախարարին Սաղաթելյան․ ՀՅԴ-ն շարունակելու է պայքարը՝ իշխող ուժին իշխանազրկելու ուղղությամբ Արփինե Սարգսյան․ Նույն վարորդը Հայաստանում և Հայաստանից դուրս տարբեր վարքագիծ է դրսևորում Արփինե Սարգսյան․ Տուգանքները պետք է խստացնել, որպեսզի անձը երկու-երեք անգամ մտածի՝ արժե՞ խուսափել պարտավորությունից ԱՄՆ-ն շարունակում է հետևել վիզա ստացած անձանց․ խախտումների դեպքում վիզաները չեղարկվում են Ալեն Սիմոնյանն ընդունել է Կիպրոսի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները 

ՀՀ ԱԺ նախագահը Լաչինի ճգնաժամի վերաբերյալ դիմել է միջազգային գործընկերներին

Քաղաքական

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Լաչինի ճգնաժամի վերաբերյալ պաշտոնական նամակով դիմել է 30-ից ավելի երկրների խորհրդարանների ղեկավարներին եւ միջազգային խորհրդարանական կազմակերպությունների նախագահներին: Գրության մեջ, մասնավորապես, ուշադրություն է հրավիրվում արդեն մեկ ամսից ավելի Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի շրջափակման հարցին:

Նամակում ասվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ գտնվող Լաչինի միջանցքի արգելափակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտում է Ադրբեջանի կողմից:

Անդրադառնալով շրջափակման մեջ գտնվող արցախաբնակ 120.000 հայերին՝ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամն օրեցօր խորանում է: «Թերսնուցման վտանգը գնալով ավելի շոշափելի է դառնում: 41 մանկապարտեզ եւ 20 դպրոց փակ են: Հազարավոր երեխաներ զրկված են կրթության իրավունքից:

Ավելին՝ այս շրջափակումը խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ տեղաշարժին: Առնվազն 1.100 խաղաղ բնակիչներ վերջին շաբաթների ընթացքում մնացել են արգելափակված մայրուղու երկայնքով՝ չկարողանալով վերադառնալ իրենց տները»,- ասվում է պաշտոնական նամակում: Անդրադարձ է արվում նաեւ Հայաստանում ժամանակավոր ապաստան ստացած 270 անչափահասներին, որոնց ծնողներն Արցախում են:

ՀՀ ԱԺ նախագահը տեղեկացնում է, որ այսօր Լեռնային Ղարաբաղն ապրում է մեկուսացման պայմաններում՝ էլեկտրաէներգիայի ծայրահեղ պակասով, առանց կյանքի համար կենսական նշանակություն ունեցող ծառայությունների եւ ապրանքների հասանելիության:

«Այս պաշարումը ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման հետեւողական քաղաքականության վառ շարունակություն»,- ասվում է  գրության մեջ:

Նամակում հիշատակվում է, որ մի շարք կառավարություններ, ներառյալ՝ Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները, Եվրոպական միության, Եվրոպական խորհրդարանի եւ բազմաթիվ ազգային խորհրդարանների, ՄԱԿ-ի, իրավապաշտպան կազմակերպությունների, ցեղասպանության հարցերով զբաղվող նշանավոր միջազգային կազմակերպությունների հետ միասին, դատապարտել են այս անօրինական եւ թշնամական գործողությունը եւ կոչ արել անհապաղ ու անվերապահորեն ապաշրջափակել միջանցքը:

«Եվս մեկ անգամ ընդգծելով տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն կառուցելու հայկական կողմի վճռականությունը՝ կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում ծավալվող ծանր իրավիճակը կանխելու համար, ներառյալ՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը»,- ՀՀ ԱԺ նախագահի նամակը եզրափակվում է այս տողերով:

Սա ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի երկրորդ նմանատիպ պաշտոնական նամակն է միջազգային գործընկերներին: Խորհրդարանի ղեկավարն այս հարցով գործընկերներին դիմել էր նաեւ 2022 թվականի դեկտեմբերի 14-ին «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» ՀՀ ԱԺ հայտարարության ընդունումից հետո:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 54 տեղեկատվությունՄահացել է Ճապոնիայի նախկին վարչապետ Յասուո ՖուկուդանՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրըԵրևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մեկի կյանքը փրկել չի հաջողվելՈստիկանը դեպքի վայր է հասել 10 րոպեից քիչ ժամանակում․ նախարարը՝ ադրբեջանցու հարձակման մասինՄոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾԸնտանեկան բռնության դեմ պայքարի փաթեթի համար լրացուցիչ փորձաքննության կարիք չկա․ կառավարություն Ինչու են կենսաչափական անձնագրերը 29 անգամ ավելի թանկ. հարց՝ նախարարինՍաղաթելյան․ ՀՅԴ-ն շարունակելու է պայքարը՝ իշխող ուժին իշխանազրկելու ուղղությամբԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդը Արփինե Սարգսյան․ Նույն վարորդը Հայաստանում և Հայաստանից դուրս տարբեր վարքագիծ է դրսևորումՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Արփինե Սարգսյան․ Տուգանքները պետք է խստացնել, որպեսզի անձը երկու-երեք անգամ մտածի՝ արժե՞ խուսափել պարտավորությունիցԿորեան և Միացյալ Նահանգները համատեղ ռազմաօդային զորավարժություններ են անցկացնում ԱՄՆ-ն շարունակում է հետևել վիզա ստացած անձանց․ խախտումների դեպքում վիզաները չեղարկվում ենՄասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունը Ալեն Սիմոնյանն ընդունել է Կիպրոսի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումներըԲռնությունը յուրաքանչյուր հաստատության համար առանձին օրենքո՞վ պետք է կարգավորել. Ղազարյան Ղահրամանյան․ Պետք է չշտապել օրենսդրական փոփոխությունների հարցումԱրաղչին Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կապել է էներգետիկ շուկաներում անկայունության հետևանքների հետ WSJ. ԱՄՆ-ը Օրբանին համարում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար հարմար թեկնածու Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը հաղթանակով մեկնարկեցին ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԱյո', Աննա Հակոբյանի արշավի շրջանակում է մշակվել ընտանեկան բռնության մասին նոր օրենքը. ՆԳ նախարարՀոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցովՇիրակի քրեական ոստիկանները մոտ 1 կգ մարիխուանա են հայտնաբերելԱրաբական կոալիցիան ոչնչացրել է հութիների պահեստներն ու արձակման կայանքները Մբապեի դուբլը հաղթանակ պարգևեց «Ռեալին»․ մադրիդցիները 2։1 հաշվով հաղթեցին «Բարսելոնային» Էլ ԿլասիկոյումCOP17-ի կանաչ գոտում քննարկվել է պահպանվող տարածքներում կապի ապահովման հարցըՖլավիո Բոլսոնարոն մերժել է Բրազիլիայի նախագահական ընտրությունների արդյունքները Կասեցվել է Հնաբերդում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունըՍաուդյան Արաբիայի, Պակիստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները կայցելեն ԻրանԼուլա դա Սիլվան չորրորդ անգամ դարձել է Բրազիլիայի նախագահ Ավինյանը հանձնարարել է մետրոյում ստուգումներ անցկացնելՓաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են եղել ընտանեկան բռնության դեմ պայքարին նվիրված ցուցադրության բացմանըԱվինյանը հանձնարարել է ուժեղացնել տոմսային համակարգի վերահսկողությունն ու կարգապահությունը վարորդների շրջանումԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները#ՈՒՂԻՂ․ ԱԺ-ում Աննա Հակոբյանի նախագիծն են քննարկումՀոկտեմբերի 26-27-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակՈւշակով․ Նոյեմբերին Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպումը վճռորոշ չի լինի«Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում». Վարուժան ԳեղամյանՔննիչ հանձնաժողովը կքննի Հայ Առաքելական եկեղեցում ճգնաժամի պատճառներն ու հետևանքներըՆեթանյահուն կրկին սպառնացել է Իրանին․ «Մի՛ փորձեք մեզ»«ՄԵԳԱՄՈԼ»-ի տարածքում գտնվող նախկին շուկայի բաժնեմասը վաճառվել է գնահատված արժեքից շուրջ 146 մլն դրամով էժան․ հարուցվել է քրեական վարույթԱնդրանիկի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով. ԿԳՄՍՆԸնտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան ԱբրահամյանՀայտնի են Վարդենիս համայնքում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներըNaré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակըՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԷլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում եւ մարզերում. հասցեներ«Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքները
Ամենադիտված