Ջենիֆեր Լոպեսը կեցվածք է ընդունել լողազգեստով
ԺամանցԵրգչուհի Ջենիֆեր Լոպեսը նկարահանվել է իր JLo Beauty կոսմետիկ ապրանքանիշի նոր գովազդային արշավում։ Նա որոշել է գրավել երկրպագուների ուշադրությունը՝ սև բիկինիով ցուցադրելով իր կատարյալ մարմինը: Այս մասին գրում է Daily Mail-ը։
«Երբ ասում ենք «ոտքից գլուխ շողացող», սա նկատի ունենք: Ջենիֆերը գիտեր, որ պետք է ստեղծեինք մարմնի խնամքի գիծ, որը նույնքան արդյունավետ կլիներ, որքան մեր մաշկի խնամքի գիծը, որպեսզի ստանաք փայլի ամբողջական էֆեկտ, այդպես էլ ծնվեց JLo Body-ն»,- ասվում է ապրանքանիշի Instagram-ի գրառման մեջ:
Ջենիֆեր Լոպեսը թողարկել է իր մաշկի խնամքի ապրանքանիշը՝ JLo Beauty-ն, 2021 թվականին։ Այդ ժամանակից ի վեր նա պարբերաբար նկարահանվել է դրա գովազդներում։