Համակարգչահին խաղում ՌԴ ԱԴԾ-ի շենքի «պայթյունը» ծրագրած ռուս դպրոցականը դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման
ԱյլՌԴ Գերագույն դատարանը հաստատել է Կրասնոյարսկի երկրամասից 16-ամյա դեռահասի 5 տարվա ազատազրկման դատավճիռը։ Երիտասարդը դատապարտվել է Minecraft համակարգչային խաղում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության շենքը պայթեցնել ծրագրելու համար, հաղորդում է Prospekt Mira տեղեկատվական կայքը։
Դեռահասը չի ընդունել իր մեղքը և համաձայն չէ մեղադրող կողմի դիրքորոշման հետ։ Դատախազը համարել է, որ աշակերտի պահվածքը պոտենցիալ վտանգ է ներկայացնում և կարող է իրական ահաբեկչության հանգեցնել։
«Ես հասարակության համար վտանգ չեմ ներկայացնում։ Կարծում եմ, որ հինգ տարի ազատազրկումը չափազանց դաժան է։ Ես ապաշխարել եմ, ուղղվել եմ և այլևս չեմ պլանավորում լինել իշխանությունների տեսադաշտում և խախտել օրենքը»,- ասել է դատապարտված դեռահասը։
Դեռահասը կալանավորվել էր 2020 թվականին երկու ընկերների հետ՝ «Եդինայա Ռոսիայի» գրասենյակի վրա հարձակման մեջ մեղադրվող անարխիստին աջակցող թռուցիկներ փակցնելու համար։