ԱՄՆ-ում հինգ երեխաների մայրը սպանվել է՝ իր դստերը դպրոցականներից պաշտպանելիս
ԱյլՍան Անտոնիոյում (Տեխաս, ԱՄՆ) տեղի բնակչուհին սպանվել է կնոջ հետ ծեծկռտուքի ժամանակ։ Հունվարի 11-ին տեղի ունեցած ողբերգության մասին հայտնում է Fox News-ը։
28-ամյա Էշլի Լոպեսին մահացու վրաերթի է ենթարկել մեքենան, որը վարել է 36-ամյա Փենի Գոմեսը: Վերջինս ձերբակալվել է ոստիկանների կողմից։
Մահացածի մոր խոսքով՝ իր դստեր և Գոմեսի միջև ծեծկռտուք է սկսվել, քանի որ Լոպեսը փորձել է պաշտպանել իր 11-ամյա դստերը։ Մասնավորապես, կինը պատմել է, որ իր թոռնուհուն դպրոցականներ են ծեծել եղել, իսկ մայրը փորձել է նրան պաշտպանել։
Չի նշվում, թե ով է Գոմեսը, սակայն հետաքննությունը ցույց է տվել, որ նա նստել է մեքենան և դիտավորյալ վրաերթի ենթարկել Լոպեսին ու մեկ այլ աղջկա։ Մեղադրյալը դեպքի վայրից դիմել է փախուստի։ Լոպեսը մահացել է դեպքի վայրում, մյուս տուժածը ողջ է մնացել։