Ուկրաինայի մի քանի շրջաններում օդային տագնապ է
Աշխարհ
Ուկրաինայի Կիրովոգրադի, Պոլտավայի, Խարկովի, Դնեպրոպետրովսկի, Սումիի մարզերում և Կիևի կողմից վերահսկվող Զապորոժիեի շրջաններում օդային վտանգի մասին է հայտարարվել, նշվում է Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզի տվյալներում։
Այս շրջաններում օդային հարձակման ազդանշանը հնչել է գրեթե միաժամանակ՝ մոտավորապես ժամը 14:22-ին (Երևանի ժամանակով):
Ռուսաստանի զինված ուժերի ուկրաինական ենթակառուցվածքի վրա հարձակումները սկսվել են հոկտեմբերի 10-ին՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց, որի հետևում, ըստ Ռուսաստանի իշխանությունների, կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները։ Հարվածները հասցվում են էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, ռազմական հրամանատարության և կապի օբյեկտներին։ Այդ ժամանակից ի վեր ուկրաինական շրջաններում ամեն օր, երբեմն՝ ամբողջ երկրում, օդային հարձակումների մասին ահազանգեր են հայտարարվում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն