Իսրայելը պատասխան հարվածներ է հասցրել Գազայի հատվածին
ԱշխարհԻսրայելի ռազմաօդային ուժերը հինգշաբթի լույս փետրվարի 2-ի գիշերը ավիահարված են հասցրել Գազայի հատվածին, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ականատեսներին։ Նշվում է, որ մի քանի ժամ առաջ իսրայելցի զինվորականները հայտարարել էին Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռ որսալու մասին։
Պատասխան հարվածի թիրախը, ըստ իսրայելական կողմի, եղել են արմատական իսլամիստական ՀԱՄԱՍ խմբավորման զենքի արտադրության գործարանները։ Հրապարակման պահին զոհերի մասին տեղեկություններ չկան։
Մինչդեռ ոչ արմատական իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը, ոչ էլ «Իսլամական ջիհադ» ահաբեկչական խմբավորումը դեռ չեն ստանձնել փետրվարի 1-ին Իսրայելի վրա իրականացված հրթիռային հարձակման պատասխանատվությունը։