Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհվել է 100 զինվորական
ԱշխարհԹուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքով առնվազն 100 թուրք զինվոր է մահացել փլատակների տակ։
«Այս պահին, ցավոք, մենք կորցրել ենք մեր 100 զինվորական։ Դեռևս չենք կարողանում մաքրել փլատակները՝ երկու զինվորներին փրկելու համար։ Մշտական աշխատանք է տարվում»,- հինգշաբթի օրը TRT-ի եթերում ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին ինը ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները, որին հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են հանրապետության տասը նահանգներում և հարևան երկրներում, որոնցից ամենաշատը տուժել է Սիրիան։ Երկուշաբթի օրը Հաթայ նահանգում 6,4 և 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկու նոր ցնցումներ են տեղի ունեցել։ Թուրքիայում զոհերի թիվը հասել է 43 556-ի։