ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը սպառել է հրետանային արկերի պաշարները
ԱշխարհՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքի անդամ երկրները սպառել են հրետանային արկերի պաշարները, ուստի մտադիր են մեծացնել դրանց արտադրությունը՝ ուկրաինական հակամարտության՝ «մաշման պատերազմի» անցնելու համատեքստում։ Այս մասին նա ասել է CNN-ին տված հարցազրույցում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Ինչպես ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը, ՆԱՏՕ-ի խնդիրն այն է, որ ուկրաինական հակամարտության պատճառով արկերի սպառումը գերազանցում է դրանց արտադրությանը։ «Մենք սպառել ենք մեր պաշարները», - ասել է Ստոլտենբերգը:
Նրա խոսքով՝ ներկայումս ՆԱՏՕ-ի երկրները կենտրոնացած են արտադրության ավելացման վրա՝ Ուկրաինային արկերի մատակարարումը շարունակելու համար։
«Այժմ մենք կենտրոնանում ենք արտադրության ավելացման վրա, քանի որ այժմ սա մաշման պատերազմ է, լոգիստիկայի առճակատում, և պետք է ամեն օր մատակարարենք ուկրաինացիներին, որպեսզի նրանք շարունակեն արդյունքի հասնել մարտի դաշտում», - ասել է նա: