Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ մտադիր է առաջադրվել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
ԱշխարհՄեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնն իրեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի թեկնածու է համարում։
Այս մասին նա ասել է «Ռադա» հեռուստաալիքի եթերում՝ պատասխանելով ՆԱՏՕ-ն գլխավորելու իր հեռանկարների վերաբերյալ ուկրաինացի լրագրողների հարցին։
«Լավ միտք է։ Պետք է հայտարարեմ, որ նման գաղափար կա... ես ինձ թեկնածու եմ համարում։ Դա շատ լավ պաշտոն է, կարևոր։ Այժմ ՆԱՏՕ-ն ավելի ուժեղ է, քան երբևէ»,- նրա խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայիս գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ավելի վաղ հաստատել էր, որ մտադիր է այս աշնանը թողնել իր պաշտոնը։
Լիտվայի վարչապետը նշել է, որ ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարը կհայտարարվի դաշինքի՝ 2023 թվականի հուլիսին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում։