Զելենսկին հայտարարել է, որ Կիևը Պեկինին հանդիպում է առաջարկել
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը Պեկինին չինական կողմի հետ հանդիպելու առաջարկ է ուղարկել։ Այս մասին նա խոսել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ հանդիպման արդյունքներով ճեպազրույցի ժամանակ։
Նա ասել է, որ չինական կողմին այդ ազդանշանը փոխանցվել է դիվանագիտական խողովակներով։
«Մենք կցանկանայինք հանդիպել Չինաստանի հետ, դա բխում է Ուկրաինայի շահերից»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին նշել է, որ տեղյակ է, որ Պեկինը մշակել է գլոբալ անվտանգության նախաձեռնության հայեցակարգ, սակայն մինչ այժմ ինքը չի կարդացել այդ փաստաթուղթը և չի կարող «ախտորոշում տալ» դրան։ Նա նաեւ դրական է գնահատել այն, որ Չինաստանն սկսել է խոսել Ուկրաինայի մասին։