Բորելն Ուկրաինայում հակամարտությունը երրորդ համաշխարհային պատերազմ չի համարում
ԱշխարհԵվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը չի համարում երրորդ համաշխարհային պատերազմ, նրա կարծիքով՝ այն չափազանց «գլոբալացված է»։
«Սա ագրեսիայի պատերազմ է, սա երրորդ համաշխարհային պատերազմ չէ: Այս պատերազմը չափից դուրս գլոբալացվում է», - ասել է Բորելը մամուլի ասուլիսում:
Ընդ որում, նա Հյուսիսային Կորեային և Իրանին մեղադրել է Ռուսաստանին զենք մատակարարելու մեջ։
«Այսպես կոչված Արևմուտքը լիովին ներգրավված է: Բոլորը տուժում են: Քանի որ էներգիայի և սննդամթերքի բարձր գները բարձր գնաճ են ստեղծել: Բարձր գնաճը ստիպել է աշխարհի բոլոր կենտրոնական բանկերին բարձրացնել տոկոսադրույքները, ինչպես երբեք: Եվ դա ստեղծել է տնտեսության դանդաղում»,- ասել է նա։
«Այսպիսով, սա պատերազմ չէ, որը վերաբերում է ինձ ռմբակոծելուն: Այն չի ազդում ինձ վրա, քանի որ ես գտնվում եմ մոլորակի մեկ այլ մասում: Այն ազդում է համաշխարհային տնտեսության վրա», - հավելել է նա: