Զելենսկին իր երախտագիտությունն է հայտնել Ալիևին՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու համար
ԱշխարհԱյսօր՝ փետրվարի 24-ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռուս-ուկրաինական պատերազմի տարելիցին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ադրբեջանցի լրագրողն «աջակցել է» Ուկրաինայի առաջնորդին և խնդրել սելֆի անել իր հետ։
Դրանից հետո Ուկրաինայի նախագահն ասել է. «Եթե այսօր ադրբեջանցի լրագրողը փորձում է ինձ հարց տալ ուկրաիներեն, ապա սա արդեն ցույց է տալիս, թե ում է աջակցում Ադրբեջանը՝ Ռուսաստանին, թե Ուկրաինային»:
«Մենք նաև կապի մեջ ենք նախագահ Ալիևի հետ, նա հանդես է գալիս միջազգայնորեն ճանաչված սահմանների հարգման օգտին, հիմա սա է գլխավորը»,- հավելել է Զելենսկին՝ իր երախտագիտությունը հայտնելով Ադրբեջանի նախագահին։