Զելենսկին հայտարարել է, թե Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ընդհանուր սահման չունեն
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, թե Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ընդհանուր սահման չունեն։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Լրատվամիջոցների համար հրավիրված մամուլի ասուլիսում Զելենսկին ասել է, որ ոչ մի երկիր չի կարող ինքնուրույն դիմակայել Ռուսաստանին։ Այնուամենայնիվ, նա հետո հավելել է, որ ԱՄՆ-ն կարող է. «Հավանաբար ԱՄՆ-ն կարող էր, բայց, բարեբախտաբար, նրանք սահմաններ չունեն Ռուսաստանի Դաշնության հետ»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի սահմանն անցնում է Բերինգի նեղուցի ջրերով, դրա երկարությունը 49 կիլոմետր է։