Պաշտոնական․ հրապարակվել է բոլոր ժամանակների Ոսկե գնդակի հավակնորդների ցանկը Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում ԱՄՆ-ը ցանկանում է նպաստել Ուկրաինայում իրական խաղաղ կարգավորմանը. Մատվիենկո Վրաստանը հայ զբոսաշրջիկներից 135.1 միլիոն դոլարի եկամուտ է ստացել «Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունը ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերում Ժաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետ Գերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումների Թբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն 36 հայկական ընկերություն՝ SIAL Paris 2026 միջազգային ցուցահանդեսում Վիրուսային դարձած կադրեր Փարիզից․ կինը խանութից հագուստ է գողացել, ամուսինը՝ վերադարձրել The Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ին 

Հայոց ցեղասպանությունը վերապրածների վկայություններն արդեն հասանելի են Երևանում

Հասարակություն

 Հայոց ցեղասպանության բանավոր պատմության հավաքածուն, որը Զորյան ինստիտուտի ամենահին եւ մշտապես արդիականացվող նախագծերից մեկն է, փոխանցվել է ՀԲԸՄ Փափազյան գրադարանում գտնվող Զորյան ինստիտուտ – Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Բանավոր պատմության կենտրոնին:

Ինչպես տեղեկանում ենք «Հայաստանի Զորյան ինստիտուտ»
հետազոտությունների եւ զարգացման միջազգային հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, ժողովածուն ներառում է Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերի ավելի քան 750 հարցազրույց, որոնք այժմ հասանելի են ինչպես ՀԱՀ-ի, այնպես էլ Երևանում գործող կամ Երեւան այցելած ուսանողների, դասախոսների, հետազոտողների եւ գիտնականների համար:

Զորյան ինստիտուտը 2018 թվականին համաձայնության հուշագիր է ստորագրել ՀԱՀ-ի հետ «Զորյան ինստիտուտ-ՀԱՀ Բանավոր պատմության կենտրոն» հիմնելու վերաբերյալ՝ ինստիտուտի Հայոց ցեղասպանության բանավոր պատմության ժողովածուի հարցազրույցները տառադարձելու, թարգմանելու եւ անգլերեն ենթավերնագրեր ավելացնելու նպատակով։

ՀԲԸՄ Փափազյան գրադարանի տնօրեն Սաթենիկ Ավագյանը կենտրոնի գործունեության համակարգման գործում մեծ դեր է ունեցել հիմնադրման օրվանից ի վեր: Հարցին, թե ինչ նշանակություն ունի ՀԱՀ-ում Հայոց ցեղասպանության բանավոր պատմության հավաքածուն, վերջինս ասաց.

 «Որպես կենտրոնի զարգացման թիմի անդամ, ես շատ ոգևորված եմ, քանզի կարծում եմ, որ կենտրոնը եւ այս հավաքածուն հսկայական ազդեցություն են ունենալու ՀԱՀ ուսանողների եւ հետազոտողների գիտական եւ հետազոտական աշխատանքների վրա: Ես հպարտ եմ զգում, որ իմ ներդրում ունեմ այս կենտրոնի ստեղծման գործում եւ անհամբեր սպասում եմ տեսնելու այն աշխատանքն ու հետազոտությունը, որը ծնունդ է առնելու հարցազրույցների այս հավաքածուից»։

ՀԱՀ-ի ակադեմիական աջակցության հարցերով պատասխանատու գրադարանավար Արազ Մարգոսյան, ով նաեւ Զորյան ինստիտուտ-ՀԱՀ Բանավոր պատմության կենտրոնի կառավարման եւ աշխատանքների համակարգման պատասխանատուն է, նշում է.

«Զորյան ինստիտուտի՝ Հայոց ցեղասպանության բանավոր պատմությունները եզակի եւ անհատական մարդկային հոգիների հիշողություններ ու վկայություններ են, ովքեր ականատես են եղել եւ վերապրել են Հայոց ցեղասպանության վայրագությունները: «Զորյան ինստիտուտի եւ ՀԱՀ բանավոր պատմության կենտրոնի» համար մեծ պատիվ եւ պատասխանատվություն է ստանձնել այս վկայությունների պահպանության, ժողովածուի տառադարձման ու թարգմանության աշխատանքների վերահսկման եւ Հայաստանում դրանց հասանելիության համակարգման գործը»:

Զորյան ինստիտուտը Հայոց ցեղասպանության բանավոր պատմության նախագիծը մեկնարկել է 1983 թվականին, երբ ակնհայտ դարձավ, որ ժամանակի հետ նոսրանում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների շարքերը։ Այժմ այն իր տեսակի մեջ ամենամեծ տեսալսողական հավաքածուն է:

Տարիների ընթացքում բազմիցս վերահաստատվել է այն իրողությունը, որ սույն հավաքածուն շատ արժեքավոր ռեսուրս է հետազոտողների, գիտնականների եւ կինոգործիչների համար՝ հաշվի առնելով այն գիտական մոտեցումը, որն օգտագործվել է հարցազրույցի վարման եւ տեսանկարահանման ընթացքում։ Մշակվել է 90 հարցից բաղկացած հատուկ հարցաշար, որը ներկայացվել է չորս ընդհանուր խորագրի ներքո՝ քաղաքային/գյուղական կյանքը հայրենիքում, կոտորած եւ տեղահանություն հայրենիքից, որպես ներգաղթյալ ունեցած փորձառությունները, վերաբերմունք եւ մեկնաբանություն:

Նշվում է, որ այս հարցաշարը մանրաքնին մշակվել է տարբեր մասնագետների կողմից, այդ թվում՝ մարդաբանների, սոցիոլոգների եւ հոգեբանների: Այս հարցաթերթիկները ոչ միայն կոչված էին բացահայտելու Ցեղասպանության վերաբերյալ տեղեկատվություն, այլ նաեւ մանրամասներ եւ արժեքավոր պատումներ ներկայացնելու Ցեղասպանությանը նախորդած հայ ժողովրդի կյանքի եւ գործունեության մասին։

«Հայաստանի Զորյան ինստիտուտ» հետազոտությունների եւ զարգացման միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարի Հովհաննիսյանը խոսել է այն  կարեւորագույն նշանակության մասին, որը այս հավաքածուն ունի հետազոտողների համար․

«Ինքս՝ որպես հետազոտող, աներեւակայելի արժեքավոր եմ համարում Զորյան ինստիտուտի Հայոց ցեղասպանության բանավոր պատմության ժողովածուն: Հետազոտության մեջ սկզբնաղբյուրային նշանակության վկայությունների օգտագործումը նպաստում է տարբեր տեսակետների եւ հայեցակարգերի ձեւավորմանը, որոնք լրացնում են փաստագրված պատմության բացերը: Հավաքածուի մանրամասն ներկայացված քարտացուցակի շնորհիվ հնարավոր է լսել այս վկայությունները, առանձնացնել որեւէ շրջանի մարդկանց պատմությունները, ապա մեկտեղելով ընդհանրական իրողությունները որոշակի պատկերացում կազմել տվյալ շրջանի մասին։ Ուրախ եմ, որ Զորյան ինստիտուտի եւ ՀԱՀ-ի համատեղ ջանքերով մենք կարող ենք այս հարցազրույցները հասանելի դարձնել աշխարհի հետազոտողներին»։

Բացի իր ակադեմիական արժեքից, հավաքածուի տեսողական բաղադրիչը տարիների ընթացքում գրավել է նաև մի շարք կինոգործիչների ուշադրությունը: Զորյան ինստիտուտի հարցազրույցները Հայոց ցեղասպանությունը վերապրածների հետ երկու լիամետրաժ ֆիլմերի ոգեշնչման աղբյուր եւ ստեղծման հիմք են հանդիսացել: Կինոռեժիսոր Թեոդոր Բողոսյանի 1988 թվականի՝ Ամերիկայի հանրային հեռարձակման հիթ դարձած «Հայկական ճանապարհորդություն» ֆիլմը վկայակոչում է Մարիամ Դևիսի հարցազրույցը, որը ժողովածուի համար արված առաջին հարցազրույցը է։ «Բարս Մեդիան» ներկայացնող ռեժիսոր Իննա Սահակյանի բազմաթիվ մրցանակների արժանացած «Արշալույսի լուսաբացը» անիմացիոն վավերագրական ֆիլմը հիմնված է Հայոց ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանի հետ Զորյան ինստիտուտի կատարած հարցազրույցի վրա։

Զորյան ինստիտուտ-ՀԱՀ Բանավոր պատմության կենտրոնում կատարվող աշխատանքների շրջանակում ՀԱՀ ուսանողներին է վստահվել նաեւ Արցախյան 44-օրյա պատերազմի բանավոր պատմության ծրագրի շրջանակներում իրականացվող հարցազրույցների տառադարձման եւ թարգմանության աշխատանքները։ Այս դեպքում եւս նպատակը նույնն է՝ թարգմանել հարցազրույցները անգլերեն եւ հասանելի դարձնել դրանք աշխարհի գիտնականներին եւ հետազոտողներին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պաշտոնական․ հրապարակվել է բոլոր ժամանակների Ոսկե գնդակի հավակնորդների ցանկըՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումԱՄՆ-ը ցանկանում է նպաստել Ուկրաինայում իրական խաղաղ կարգավորմանը. ՄատվիենկոՎրաստանը հայ զբոսաշրջիկներից 135.1 միլիոն դոլարի եկամուտ է ստացելԵվրախորհրդարանի անդամ Մարիանին Մակրոնի նախագահությունը որակել է որպես աղետալի ձախողումԱմերիկյան Boeing P-8A Poseidon ինքնաթիռը ժամանել է Բուլղարիա«Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն36 հայկական ընկերություն՝ SIAL Paris 2026 միջազգային ցուցահանդեսումՎիրուսային դարձած կադրեր Փարիզից․ կինը խանութից հագուստ է գողացել, ամուսինը՝ վերադարձրելThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետԹուրքիան նշել է Սիրիայից և Իրաքից զորքերը դուրս բերելու պայմանըԱրման Ծառուկյանն ու Արսեն Հարությունյանը RAF Wrestling-ի առաջին վարկանիշների լավագույն հնգյակում ենԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիներըԻնչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներովPolitico. ԵՄ Արկտիկական ռազմավարությունը կներառի «ավելի քիչ սպիտակ արջեր»20% հետվճարի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը Բոլոնիայի իշխանությունները գնահատել են անկարգությունների հետևանքով պատճառված նախնական վնասը«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԻսկ հիմա տեսեք քաղաքական հետապնդումը․ վարչապետը նոր փաստաթուղթ է հրապարակելԿիմ Չեն Ընը, նրա դուստրը և կինը այցելել են հագուստի և կոշիկի ցուցահանդեսՏիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրներըՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենԿատարը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու շուրջ բանակցությունների շարունակման մասինԱնհասկանալի է՝ ով է ԱՄՆ-ում կայացնում վերջնական որոշումները. TasnimՇվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ47,5 մլն դրամի վեճ, COP17-ում արցախցիների մերժումն ու Դադիվանքի խաչքարերի շուրջ աղմուկըԻրանի ԱԳՆ․ Թեհրանի հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ կախված չեն երրորդ երկրների ազդեցությունիցՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան կալանքի տակ էՌուբիո. Կիևին հրթիռներ որսացող համակարգեր տրամադրելու միտումնավոր մերժում չի եղելԱՄՆ-ն աջակցում է Հայաստանին կիբեռհանցագործությունների դեմ պայքարում՝ ամրապնդելով իրավապահների կարողություններըԲնապահպանական խախտումների համար Գեղարքունիքում և Լոռիում 2.78 մլն դրամի տուգանքներ են նշանակվել, գործունեություններ՝ կասեցվելԱմպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթինՄԱԿ. 2025 թվականին ավելի քան 100,000 միգրանտ կփորձի ծովով հասնել ԵվրոպաՍեդրակ Քոչարյանի կինը՝ ամուսնու կալանավորման և ընտանիքի նկատմամբ հետապնդումների մասինՓաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնմանը նվիրված գագաթնաժողովինGuardian. Ռազմավարական սխալները Մակրոնին հասցրել են քաղաքական մեկուսացմանՏարադրամի փոխարժեքները՝ հոկտեմբերի 20-ի դրությամբՌուբիո. Թրամփը հիասթափված է Ուկրաինայի հարցով բանակցություններում առաջընթացի բացակայությունիցԷմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» միջազգային շախմատի մրցաշարի հաղթողՖրանսիայի Բորդո քաղաքում անչափահասների համար պարետային ժամ է սահմանվել10-ամսական աղջնակ է մահացել. Թրամփը Զելենսկուն հորդորում է զիջումների գնալ ԴոնբասումReuters-ը բացահայտել է Հեգսեթի և Նեթանյահուի միջև գաղտնի բանակցություններըԱՄՆ-ն հետաքննում է Ուկրաինայի կապերը մեքսիկական նարկոկարտելների հետ
Ամենադիտված