Խարկովում և Ուկրաինայի երեք այլ շրջաններում օդային տագնապ է հայտարարվել
Աշխարհ
Ուկրաինայի չորս շրջաններում օդային տագնապ է հայտարարվել։ Այս մասին են վկայում Ուկրաինայի թվային փոխակերպումների նախարարության առցանց քարտեզի տվյալները։
Նշվում է, որ ազդանշանները հնչել են Ուկրաինայի Խարկովի, Սումիի, Պոլտավայի և Դնեպրոպետրովսկի մարզերում, ինչպես նաև Կիևի իշխանությունների կողմից վերահսկվող Զապորոժյեի շրջանի հատվածում։
Նշվում է, որ այս շրջաններում նախազգուշացումը սկսել է գործել գրեթե միաժամանակ՝ 12:47-ի սահմաններում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ օդային տագնապ է հայտարարվել Ուկրաինայի Պոլտավայի և Խարկովի մարզերում։ Բացի այդ, Դնեպրոպետրովսկի մարզում և Կիևի կողմից վերահսկվող Զապորոժիեի շրջաններում երեքշաբթի՝ մայիսի 9-ի ուշ երեկոյան հայտարարված ահազանգը շարունակում է գործել։
2022 թվականի հոկտեմբերի 10-ից ռուսական զորքերը հրթիռային հարվածներ են հասցնում Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ սա պատասխան էր Ղրիմի կամրջի վրա կատարված հարձակմանը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու