Ուկրաինային ավելի շատ ժամանակ է պետք. Զելենսկի
Աշխարհ
Ուկրաինային ավելի շատ ժամանակ է պետք հակահարձակում սկսելու համար, BBC-ին ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի Զինված ուժերի բրիգադները պատրաստ են հարձակման, սակայն բանակին դեռևս անհրաժեշտ է որոշ լրացուցիչ օգնություն Արևմուտքից՝ օրինակ՝ զրահամեքենաներ, որոնք «խմբաքանակով են գալիս»։
Զելենսկին նշել է, որ ուկրաինական զորքերը կարող են հարձակման անցնել իրենց ունեցածով և «հաջողության հասնել», բայց այդ դեպքում Ուկրաինայի զինված ուժերը կկորցնեն մեծ թվով մարտիկներ։ «Կարծում եմ, որ սա անընդունելի է։ Այնպես որ, պետք է սպասել»,- եզրափակել է նա:
Ուկրաինայի իշխանություններն արդեն մի քանի շաբաթ է, ինչ խոսում են առաջիկա հակահարձակման մասին։ Մայիսի 3-ին Զելենսկին ասաց, որ զինվորականները շուտով կանցնեն հարձակման, և Կիևը ակնկալում էր դրանից հետո ստանալ արևմտյան ինքնաթիռներ։
Հակահարձակման նպատակների թվում Կիևը նշում է Ղրիմի վերադարձը։ Ռուսական կողմը փակված է համարում թերակղզու մասին հարցը, իսկ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է, որ երկիրը կպաշտպանի իր տարածքը «բոլոր առկա ուժերով ու միջոցներով»։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ