Կալիֆորնիայում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
ԱշխարհԱՄՆ Կալիֆորնիա նահանգում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայության կայքը։
Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իսթ Շոր բնակավայրից 4 կմ հարավ-արևմուտք, օջախը՝ 1,5 կմ խորության վրա։
Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆիլիպինների հյուսիսային ափերի մոտ 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։
Մինչ այս հաղորդվում էր, որ սեյսմոլոգները Ալյասկայում 5,1 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել։