Իրանցի նախարարն առաջարկել է ստեղծել «պատժամիջոցային ակումբ» և հրաժարվել դոլարից
ԻրանԻրանի արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմին ասել է, որ պատժամիջոցներից տուժած երկրները պետք է ստեղծեն «պատժամիջոցային ակումբ» և մշակեն իրավական մեխանիզմներ՝ դիմակայելու ճնշումներին։ Այս հայտարարությունը Ռահիմին արել է Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավական ֆորումի «Իրավունքի ինքնիշխանությունը» լիագումար նիստում։
«Ինչո՞ւ պետք է միայն դոլար օգտագործենք։ Իհարկե, անհրաժեշտ է բացառել դոլարը որպես միջազգային արժույթ։ Դոլարը պետք է փոխարինենք մեր ազգային արժույթներով։ Սա բացարձակապես հնարավոր է»,- առաջարկել է նախարարը։
Ռահիմին հանդես է եկել նաև SWIFT-ի փոխարեն ակումբում ֆինանսական հաղորդագրությունների համակարգ ստեղծելու նախաձեռնությամբ: Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ «պատժամիջոցային ակումբը» կկարողանա համախմբել համախոհ պետություններին՝ ընդդիմանալով Արևմուտքի պատժամիջոցների ճնշմանը «ինքնիշխանության, օրենքի և միջազգային իրավունքի շրջանակներում»։