Մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ պակաս կարևոր չեն, քան Վաշինգտոնի հետ․ Էրդողան
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չի կարող ընդդիմությանը թույլ տալ հարձակումներ գործել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի վրա։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Ինչպես հավելել է Թուրքիայի ղեկավարը, այս պահին ՌԴ-ի հետ Անկարայի հարաբերությունները պակաս կարևոր չեն, քան ԱՄՆ-ի հետ։
«Մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ պակաս կարևոր չեն, քան Վաշինգտոնի հետ»,- ընդգծել է Էրդողանը Ստամբուլում ելույթի ժամանակ։
Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ այս պահին Պուտինի և Էրդողանի միջև բանակցություններ չեն նախատեսվում։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)