G7 երկրները կշարունակեն պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ
ԱշխարհG7-ի երկրների ֆինանսների նախարարներն ու կենտրոնական բանկերի ղեկավարները համատեղ հայտարարությամբ հաստատել են Ճապոնիայի Նիիգատա քաղաքում եռօրյա հանդիպման արդյունքներով իրենց մտադրությունը՝ «կիրառել և իրականացնել պատժամիջոցներ և այլ տնտեսական միջոցներ» Ռուսաստանի դեմ և դիմակայել պատժամիջոցները շրջանցելուն», գրում է Ռիա Նովոստին։
«Մենք վերահաստատում ենք մեր անդրդվելի վճռականությունը՝ կիրառելու պատժամիջոցներ և այլ տնտեսական միջոցներ, որոնք էլ ավելի են խաթարում Ռուսաստանի հնարավորությունները։
Կողմերը մտադիր են նաև «շարունակել ամրապնդել համագործակցությունը Ռուսաստանի և այլ երկրների միջև անդրսահմանային գործարքների մոնիտորինգի համար»:
«Մենք նաև մտադիր ենք անհրաժեշտության դեպքում ձեռնարկել հետագա միջոցներ՝ ուղղված Ռուսաստանի ֆինանսական հատվածին, ինչպես նաև ուշադիր հետևել ռուսական նավթի և նավթամթերքի գնային շեմի արդյունավետությանը, որպեսզի համոզվենք, որ միջոցները ծառայում են իրենց նպատակին և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ»,- ասված է հաղորդագրության մեջ։