Որքան են Բրիտանիայում ծախսել Եղիսաբեթ 2-րդ թագուհու հուղարկավորության համար
ԱշխարհՄեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի հուղարկավորությունը և դրա հետ կապված միջոցառումները կառավարության համար արժեցել են 162 մլն ֆունտ, այս մասին հայտնում է BBC-ն:
Հուղարկավորությունը, որը կայացել է նախորդ տարվա սեպտեմբերի 19-ին, հաջորդել է երկրում համազգային սգի շրջանին: Այդ ժամանակ հազարավոր մարդիկ այցելել են Վեստմինստերյան պալատ՝ հրաժեշտ տալու թագուհուն:
Նշվում է, որ ամենամեծ ծախսերը ծածկել են Ներքին գործերի նախարարությունը (74 մլն ֆունտ), Մշակույթի, մեդիայի և սպորտի նախարարությունը (57 մլն ֆունտ):