ԱՄՆ-Ռուսաստան դիզվառելիքի գործարքը օգուտ չի բերի որևէ մեկին. Մակրոն Ընդամենը 23 տարեկան եմ, բայց ինձ արդեն վետերան են անվանում․ Բելինգհեմ Զելենսկին ենթադրել է, որ հնարավոր է հանդիպի Պուտինին ԱՄն-ում Խաղաղության քողի տակ՝ զիջումներ, բնապահպանության անվան տակ՝ փողերի լվացում․ Ռուզաննա Ստեփանյան Հայաստանում կստեղծվի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտի վերլուծական կենտրոն Անգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին» Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտների «Նիկոլերենից» թարգմանեք՝ հասկանամ՝ ինչա նշանակում Արծվաշենը շարժենք. ստի նոր «էվերեստներ» են նվաճում COP17-ը ընձեռում է հրաշալի հնարավորություն Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների երիտասարդներին՝ փոխանակվելու փորձով․ Ռոբերտ Աբիսողոմոնյան Սա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ Փաշինյան «Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է Մալթա 

Դատախազությունը զգայուն վերաբերմունք ունի հատուկ կարիքներ ունեցող անձանց նկատմամբ. Աննա Վարդապետյան

Տեսանյութեր

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մայիսի 19-ին ընդունել է «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» հասարակական կազմակերպության «Հոդված 3» մարդու իրավունքի դպրոցի սաներին: Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել տուն-ինտերնատներում, խնամքի կենտրոններում և նման այլ հաստատություններում մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին, այդ համատեքստում Դատախազության լիազորություններին, պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում Դատախազության կողմից իրականացվող աշխատանքներին, քրեական ենթամշակույթի դեմ պայքարում առկա մարտահրավերներին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման առանձնահատկություններին, ինչպես նաև ատելության խոսքի պատժմանն ու կանխարգելմանն ուղղված քայլերին: Դպրոցի 22 սաների հետ հանդիպմանը մասնակցել են նաև Հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Աբրահամյանը և Դպրոցի համակարգող Անուշիկ Մկրտչյանը: Աննա Վարդապետյանը ողջունել է Դպրոցի սաներին և շնորհակալություն հայտնել՝ հանդիպումը նախաձեռնելու համար: Գլխավոր դատախազը քննարկման մասնակիցներին ներկայացրել է Դատախազության լիազորությունները՝ մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում՝ ընդգծելով, որ Դատախազությունը, թեև ընդունված ընկալման տեսանկյունից սահմանափակում է մարդկանց մի խմբի իրավունքները, սակայն, դրա հետ մեկտեղ, պաշտպանում է մեկ այլ խմբի՝ տուժողների իրավունքները: «Դատախազությունը զգայուն վերաբերմունք ունի հատուկ կարիքներ ունեցող անձանց նկատմամբ: Երբ գնում եմ մարզային այցերի, չհայտարարված այց եմ կատարում նաև տուն-ինտերնատներ և խնամքի կենտրոններ: Դա ոչ միայն իմ՝ որպես հանրապետության գլխավոր դատախազի, այլ նաև որպես ՀՀ քաղաքացու վերաբերմունքն է: Ինչո՞ւ, որովհետև ես վստահ եմ, որ Դատախազությունն այն անձանց ձայնն է, ում իրական ձայնը շատ ցածր է հնչում հասարակության մեջ՝ պայմանավորված նրանց խոցելի կարգավիճակով և կյանքի դժվարին պայմաններով: Երբ խոսքը վերաբերում է տուն-ինտերնատներին և խնամքի կենտրոններին, պատճառված վնասի չափը կարևոր չէ. նույնիսկ մեկ դրամի չարաշահումը Դատախազության համար պատժելի վարքագիծ է», - նշել է Աննա Վարդապետյանը: Այս համատեքստում, որպես օրինակ, գլխավոր դատախազն անդրադարձել է Սուրբ Զատկի տոնին Աբովյան քաղաքում գործող «Նարեկ» մասնավոր խնամքի կենտրոն կատարված չհայտարարված և չլուսաբանված այցին, ինչպես նաև Գավառի մանկատուն կատարված այցին հաջորդած պետական շահերի պաշտպանության հայց ներկայացնելու գործընթացին (այցի ընթացքում մանկատանը պատկանող հարակից այգում մասնավոր սեփականություն հանդիսացող անշարժ գույք էր արձանագրվել): Անդրադառնալով պետական և արդեն համայնքային շահերի պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքներին՝ հանրապետության գլխավոր դատախազը նշել է, որ պաշտոնեական դիրքի չարաշահմանն առնչվող քրեական վարույթներին զուգահեռ, օրինակ՝ երբ օտարման ոչ ենթակա տարածքը օտարվել է երրորդ անձի, Դատախազությունը հայց է ներկայացնում դատարան՝ պահանջելով այդ գույքը վերադարձնել պետությանը (համայնքին): Աննա Վարդապետյանն, ի պատասխան քրեական ենթամշակույթի դեմ պայքարի ընթացքում առաջացող մարտահրավերները հաղթահարելու հարցին, առանձնացրել է պայքարի երկու ուղղություններ՝ քրեաիրավական խիստ գնահատական կատարված արարքին, դրա դատապարտում և հասարակության անդամների արժեքային համակարգի փոփոխմանն ուղղված աշխատանքներ: Ատելության խոսքի, բռնության կոչերի բացառման հարցում հանրապետության գլխավոր դատախազն ընդգծել է հանդուրժողականության անհրաժեշտությունը: «Հանդուրժողականությունը մարդկության ամենամեծ ձեռքբերումներից է: Դրա շնորհիվ է, որ այսօր մենք ապրում ենք մի հասարակությունում, որտեղ կան իրավունքներ: Եթե բռնությանը հակազդում ես բռնությամբ, ծնում ես երրորդ բռնությունը, որն ավելի ռեպրեսիվ է լինելու: Բռնության արդյունավետ հակազդումը միայն օրենքով սահմանված անխուսափելի և արագ պատիժն է: Մեր առօրյա խոսքը՝ կենցաղում թե սոցիալական հարթակներում, պետք է լինի բարեկիրթ ու հանդուրժող: Մենք կարող ենք համաձայն չլինել զրուցակցի հետ, բանավիճել, բայց այդ ընթացքում իրար չվիրավորել, խտրական վերաբերմունք ցույց չտալ միմյանց նկատմամբ: Սա երկար ճանապարհ է, որը բոլորս պետք է սկսենք անցնել», - ընդգծել է Աննա Վարդապետյանը և պատասխանել Դպրոցի սաներին հետաքրքրող հարցերին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-Ռուսաստան դիզվառելիքի գործարքը օգուտ չի բերի որևէ մեկին. ՄակրոնԸնդամենը 23 տարեկան եմ, բայց ինձ արդեն վետերան են անվանում․ ԲելինգհեմԶելենսկին ենթադրել է, որ հնարավոր է հանդիպի Պուտինին ԱՄն-ումՎարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըԽաղաղության քողի տակ՝ զիջումներ, բնապահպանության անվան տակ՝ փողերի լվացում․ Ռուզաննա Ստեփանյան Հայաստանում կստեղծվի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտի վերլուծական կենտրոնԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջանԲրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտների«Նիկոլերենից» թարգմանեք՝ հասկանամ՝ ինչա նշանակում Արծվաշենը շարժենք. ստի նոր «էվերեստներ» են նվաճումCOP17-ը ընձեռում է հրաշալի հնարավորություն Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների երիտասարդներին՝ փոխանակվելու փորձով․ Ռոբերտ ԱբիսողոմոնյանՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ Փաշինյան«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ներկա է եղել Mining Armenia Forum 2026-ինՄեքսիկայում երեք տղամարդու մոտ 159 տարվա ազատազրկման են դատապարտել սերֆերների սպանության համարՀռոմի պապը վիրահատությունից հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջևԷստոնիան ևս տասը միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային զենք գնելու համարՀյուսիսային Կորեան գերճշգրիտ կառավարվող տորպեդ է փորձարկելCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՖրանսիայի ազգային ոստիկանության փորձագետները կիսվել են փորձովՀայաստանում ընդլայնվում են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման նախաձեռնություններըՏեր Ասողիկը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ Զվարթնոց այցի մասին․ «Ցավալի է ու դատապարտելի»«Վիլ Ֆուդ»-ի պահածոների արտադրամասի գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄ«Լյուդովիկոս XVI-ին գլխատեցին, Մակրոն, մենք դա կրկին կանենք»․ Փարիզում բողոքի ակցիա էԳյումրին սովորական քաղաք չէ․ այն մեր ազգային դիմագիծն է. Վարդան Ղուկասյանի շնորհավորանքըՃանապարհատրանսպորտային պատահարները 5-29 տարեկան երեխաների և երիտասարդների մաhաgnւթյան առաջին պատճառն ենՓաշինյան․ Հանքարդյունաբերությունը չպետք է օտարության ու շահագործման տպավորություն թողնի քաղաքացիների մոտԱշտարակի լիմոնադի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է ՀՀ նախաձեռնությանը. Արևմուտքը Զելենսկու փոխարինողներ ունի«Շերեմետևո»-ում ուղևորները ժամերով սպասում են թռիչքներին՝ առանց ջրի և սննդի, մարդիկ քնում են հատակինԵրեք անչափահասներ հրկիզել են «Reebok» մարզական ակումբի էլեկտրական համակարգը․ վնասը՝ 2.2 մլն դրամԱրարատ Միրզոյանը մասնակցել է Ղրղզական Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հետ քննարկումներինՀանքարդյունաբերության ոլորտի վերահսկողությունը կթվայնացվի․ համակարգը կգործարկվի 2029-ինԸմբշամարտ. Հայաստանի երկու ներկայացուցիչ կպայքարի Մ23 ԱԱ-ի բրոնզե մեդալի համար. ArmsportՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը Զվարթնոցում քննարկել է մշակութային ժառանգության պահպանության հարցերըԿիևի բնակիչները պահանջում են Կլիչկոյի հրաժարականըՀռոմի Պապ Լևոն XIV-ը պատրաստվում է դուրս գրվել հիվանդանոցիցՓեզեշքիանը՝ Հայաստան այցի արդյունքների մասին․ Երևանն ու Թեհրանը կքննարկեն ռազմավարական փաստաթուղթըՓարիզում մոտ 100 մարդ հարձակվել է CNews հեռուստաալիքի գլխավոր գրասենյակի վրաՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըԹուրքիայի հետ առևտուր, Իրանի վստահությունը Հայաստանին և ԱՄՆ-ի գործոնը․ ի՞նչ է փոխվում ՀՀ-ի շուրջԱլ-Սիսին կոչ է արել Եգիպտոսի խորհրդարանին հաստատել Սաուդյան Արաբիային պաշտպանելու միջոցառումներըThe Times. «Կամավորների կոալիցիայի» զորավարժություններին կմասնակցի մոտ 1500 զինվորՆարեկ Մկրտչյանը՝ ծանրամարտի երիտասարդների ԵԱ-ի բրոնզե մեդալակիր. Armsport.amԱրդեն երկրորդ օրն է՝ Վարդանանց փողոցում ջուրը ողողում է մոտ 1 կմ ճանապարհ․ «Վեոլիա Ջուրը» չի ժամանում վթարի վայրԲաքվի հակահայկական արշավը՝ Եվրոպայում.Ադրբեջանը հետախուզում է հայտարարել թուրք լրագրողինՍելին Դիոնի լեգենդար «Տիտանիկի» կերպարով Բարբի տիկնիկ կթողարկվիԹրամփը բացատրել է, թե ինչու է դիմահարդարվումԲեզոսի հիմնադրամը Երևանում հայտարարել է անհետացող տեսակների վերականգնման համար 500 միլիոն դոլար հատկացնելու մասին
Ամենադիտված