Georgian Airways-ը չորս տարվա ընդմիջումից հետո առաջին չվերթն է իրականացրել Թբիլիսիից Մոսկվա
ԱշխարհՎրացական Georgian Airways ավիաընկերության առաջին ինքնաթիռը չորս տարվա ընդմիջումից հետո ուղիղ չվերթ է իրականացրել Թբիլիսիից Մոսկվա։ Այն վայրէջք է կատարել «Վնուկովո» օդանավակայանում, հայտնում է РИА Новости-ն։
Նրա խոսքով՝ ավիաչվերթն ավելի անսպասելի է եղել, քան երեկ կատարված առաջին ռուսական չվերթը, որտեղ թռիչքների մեկնարկի կապակցությամբ իրենց շամպայն են հյուրասիրել։
Ինքնաթիռի բեռնվածությունը մոտավորապես 80% է եղել: Ընկերության թռիչքների թույլտվությունը տրվել է մայիսի 16-ին։