Պրիգոժինը հայտնել է Բախմուտը գրավելու մասին. ուկրաինական կողմը հերքել է
ԱշխարհՇաբաթ օրը «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել է Բախմուտի ամբողջական գրավման մասին։ Ուկրաինայի ԶՈւ-ն հերքել է այս հայտարարությունը։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը որոշել է թույլ տալ այլ երկրներին Ուկրաինայի զինված ուժերին մատակարարել ժամանակակից F16 կործանիչներ։
«Վագներ»-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինը տեսաուղերձ է ձայնագրել, որում հայտարարել է ամբողջությամբ ավերված Բախմուտի գրավման մասին։ ՌԴ ՊՆ-ն դեռ չի մեկնաբանել Պրիգոժինի հայտարարությունը, Ուկրաինայի զինված ուժերը հերքում են, որ Բախմուտն ամբողջությամբ գրավված է։
«Մեր ստորաբաժանումները տեղակայված են քաղաքի հարավ-արևմտյան մասում, նրանք պաշտպանում են մեր այս դիրքերը և թույլ չեն տալիս հակառակորդին գրավել դրանք»,- ասել է Ուկրաինայի Զինված ուժերի արևելյան խմբի ներկայացուցիչ Սերգեյ Չերևատին։ Նմանատիպ հերքում է արել Ուկրաինայի ՊՆ ղեկավարի տեղակալ Աննա Մալյարը։