Իտալիայի վարչապետը ժամանակից շուտ լքել է G7 գագաթնաժողովը
ԱշխարհԻտալիայի վարչապետ Ջորջ Մելոնին հայտարարել է G7-ի առաջնորդների գագաթնաժողովից Իտալիա ժամանակից շուտ վերադառնալու մասին՝ իր երկրում ջրհեղեղների պատճառով: Այս մասին հայտնում է ANSA գործակալությունը։
«Իմ խիղճն ինձ ստիպում է վերադառնալ այս դժվարին պահին։ Ինձ ժամանակ է պետք, որպեսզի ավելի լավ նախապատրաստեմ մայիսի 23-ին կայանալիք Նախարարների խորհրդի նիստը, որի ժամանակ միջոցներ կձեռնարկվեն տուժած շրջաններին աջակցելու համար»,- ասել է Մելոնին։
Նրա խոսքով՝ ինքը իր որոշման մասին տեղեկացրել է իր գործընկերներին, ինչպես նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, ով ժամանել է Հիրոսիմա և կիրակի օրը ընդլայնված կազմով կմասնակցի գագաթնաժողովին։