Չինաստանը Մեծ Բրիտանիային կոչ է արել «չպարել ԱՄՆ-ի դուդուկի տակ»
ԱշխարհՉինաստանը Մեծ Բրիտանիային կոչ է արել դադարել «պարել ԱՄՆ-ի դուդուկի տակ»: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Լոնդոնում Չինաստանի դեսպանատան հաղորդագրությանը։
«Մենք կոչ ենք անում բրիտանացի քաղաքական գործիչներին կենտրոնանալ իրենց երկրի երկարաժամկետ քաղաքական, տնտեսական և սոցիալական խնդիրների վրա և «չպարել Միացյալ Նահանգների դուդուկի տակ», - ասվում է կոչում:
Չինացի դիվանագետները կարծում են, որ «ԱՄՆ-ն և նրա վասալները» միտումնավոր միջամտում են այլ երկրների գործերին և «հակամարտություններ են հրահրում»։
«Չինաստանը խստորեն դատապարտում է «չարամիտ զրպարտությունը», որը գալիս է Մեծ Բրիտանիայից և որը հիմնված չէ փաստերի վրա», - ասվում է դիվանագիտական գերատեսչությունում: