Այժմ Ռուսաստանի հետ համագործակցություն զարգացնելու ժամանակը չէ. ԱՄՆ-ն նախազգուշացրել է Վրաստանին
ԱշխարհԱՄՆ վարչակազմը կրկին զգուշացրել է Վրաստանի կառավարությանը և մասնավոր հատվածին իրենց դեմ ԱՄՆ միակողմանի պատժամիջոցների կիրառման հնարավորության մասին՝ կապված Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ օդային հաղորդակցության վերականգնման հետ։
«Ինչ վերաբերում է Վրաստանում ռուսական ինքնաթիռներին, շատ արևմտյան երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, արգելում են ռուսական ինքնաթիռների մուտքը իրենց օդային տարածք: Մենք անհանգստացած ենք Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ թռիչքների վերսկսմամբ, ինչը կարող է դնել նրանց դեմ Արևմուտքի պատժամիջոցների սպառնալիքի տակ», - երկուշաբթի լրագրողների հետ հերթական ճեպազրույցում ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը:
«Այժմ Ռուսաստանի հետ համագործակցություն զարգացնելու ժամանակը չէ»,- պնդել է ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչության ներկայացուցիչը։
Վրացական ընկերությունների դեմ ԱՄՆ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը մայիսի սկզբին հրապարակայնորեն քննարկել էր Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը։